Չինաստանին է մոտենում Թալիմ թայֆունը

Չինաստանի իշխանությունները վտանգի նարնջագույն մակարդակ են հայտարարել՝ կապված «Թալիմ» թայֆունի մոտենալու հետ:

805945
Չինաստանին է մոտենում Թալիմ թայֆունը

Չինաստանի իշխանությունները վտանգի նարնջագույն մակարդակ են հայտարարել՝ կապված «Թալիմ» թայֆունի մոտենալու հետ:

Սա վտանգավորության մակարդակի առումով երկրորդն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թայֆունը մոտենում է երկրի արեւելյան Չժեցզյան եւ Ֆուցզյան նահանգներին:

Նշվում է, որ այս տարի 18-րդ թայֆունը գրանցվել է Չժեցզյան նահանգի Սյանշան քաղաքից 760 կմ հարավ-արեւելք: Չինաստանի օդերեւութաբանները նշում են, որ իրենց կանխատեսումներով թայֆունը ժամում 20 կմ արագությամբ կշարժվի հյուսարեւմտյան ուղղությամբ, որի ընթացքում քամու արագությունն անընդհատ կուժգնանա:

Ենթադրվում է, որ թայֆունը Չժեցզյան նահանգը կպատուհասի հինգշաբթի կամ ուրբաթ:



Այս թեմայով լուրեր