Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունի զոհերի թիվը գերազանցել է 64-ը
«Մանգհուտ» թայֆունը, որն այս շաբաթ մոլեգնում է Ֆիլիպիններում, վերջին տվյալներով, հանգեցրել է 64 մարդու մահվան:
1050617
«Մանգհուտ» թայֆունը, որն այս շաբաթ մոլեգնում է Ֆիլիպիններում, վերջին տվյալներով, հանգեցրել է 64 մարդու մահվան:
Տուժել է 33 մարդ, եւս 45-ը համարվում են անհայտ կորած։
Ամենամեծ վնասը թայֆունը հասցրել է Լուսոն կղզու Բենգետ նահանգին, որտեղ զոհվել է 38 մարդ, 37-ն էլ անհայտ կորած է համարվում։
Կիրակի օրը «Մանգհուտը» հասել է Չինաստանի հարավային ափերին։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ տարերային աղետի հետեւանքով Գուանդուն նահանգում ավելի քան 2,45 մլն մարդ ստիպված են եղել լքել բնակարանները։