Մանգհուտ» թայֆունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 362-ի

Հոնկոնգում «Մանգհուտ» թայֆունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 362-ի, հայտնում է Հոնկոնգի հեռուստառադիոընկերությունը:

1050605
Մանգհուտ» թայֆունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 362-ի

Հոնկոնգում «Մանգհուտ» թայֆունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 362-ի, հայտնում է Հոնկոնգի հեռուստառադիոընկերությունը:

Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը հայտնել էր 213 տուժածի մասին: Թայֆունը քաղաք է հասել կիրակի տեղական ժամանակով 17.00-ին: Մի քանի շրջաններում բացվել են 48 ժամանակավոր ապաստարաններ, որտեղ արդեն 1219 մարդ կա: Կառավարությունը ստացել է ծառերի տապալման մասին 179 հաղորդում: Հաստատվել է նաեւ 26 ջրածածկման մասին տեղեկությունը: Կիրակի Հոնկոնգի օդանավակայանում չեղյալ է հայտարարվել առնվազն 889 ավիաչվերթ:

Ավելի վաղ Rappler պորտալը, վկայակոչելով ազգային ոստիկանությանը, հայտնել էր, որ «Մանգհուտ» սուպերթայֆունի հետեւանքով Ֆիլիպիններում զոհվել է 59 մարդ, 47-ը՝ վնասվածքներ ստացել, 16-ը կորած է համարվում: Չինաստանի ազգային օդերեւութաբանական վարչությունը նույնպես ավելի վաղ հայտնել էր, որ առավելագույն՝ վտանգավորության «կարմիր» մակարդակ է հայտարարվել երկրի հարավային մերձափնյա շրջաններում:

«Մանգհուտը» այս տարի 22-րդ թայֆունն է եւ ամենահզորներից մեկը: Օդերեւութաբանները տեղի իշխանություններին խորհուրդ են տալիս պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին եւ անհրաժեշտ բոլոր միջոցառումներն օպերատիվորեն ձեռնարկել հնարավոր աղետի հետեւանքների վերացման համար:



Այս թեմայով լուրեր