Թայֆուն Ճապոնիայում. կան տուժածներ

Ճապոնիայում «Տրամի» թայֆունի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 82-ը

1059621
Թայֆուն Ճապոնիայում. կան տուժածներ

Ճապոնիայում «Տրամի» թայֆունի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 82-ը

Ճապոնիայի հարավային շրջաններում մոլեգնող «Տրամի» հզոր թայֆունով պայմանավորված պոռթկուն քամու հետևանքով տուժածների թիվը հասել է 84-ի, ևս մեկ մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է NHK հեռուստաալիքը:

 Հաղորդում են ջրհեղեղների, կողաշրջված մեքենաների, տների պոկված տանիքների և ծառերի տապալման մասին: Բացի այդ, խորհուրդ է տրվել 4.3 մլն մարդու տարհանել: Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության: 

Քամու արագությունը կենտրոնական շրջաններում կազմում է 40 մետր/վայրկյան, պոռթկման պահերին՝ 60 մետր/վայրկյան:



Այս թեմայով լուրեր