Մաաս․ Գերմանիան բանակցություններ է վարում Թուրքիայի եւ ԱՄՆ -ի հետ Քաբուլի օդանավակայանի համար

Գերմանիան հայտարարեց, որ բանակցություններ են վարում Թուրքիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) հետ, որպեսզի Աֆղանստանի Քաբուլի օդանավակայանը կարողանա շարունակել ռազմական տարհանման գործողությունները քաղաքացիական ավիացիայի գործունեությամբ:

1696453
Մաաս․ Գերմանիան բանակցություններ է վարում Թուրքիայի եւ ԱՄՆ -ի հետ Քաբուլի օդանավակայանի համար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը մայրաքաղաք Բեռլինում կատարած հայտարարությանը ընդգծեց օգոստոսի 31 -ից հետո ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետից հետո Քաբուլի օդանավակայանի գործունեության շարունակման կարեւորությունը ու ասեց․

«Մենք բանակցություններ ենք վարում ԱՄՆ -ի, Թուրքիայի եւ այլ երկրների հետ Քաբուլի օդանավակայանի գործողությունները շարունակելու վերաբերյալ: Այս հարցը պահանջում է նաեւ թալիբների հետ բանակցություններ նախքան ամերիկյան ուժերի դուրսբերումը»:

Նշելով, որ հանդիպել է Պակիստանի, Հնդկաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի արտգործնախարարների հետ, Մաասը ասել է հետեւյալը․

«Ավելի արագ եւ հեշտ վիզաներ կտրամադրենք տեղացի անձնակազմին, ով կարող է անցնել այս երկրներ: Մենք բնակության պահանջներ կհաստատենք մեր ցուցակներում տեղացի բոլոր աշխատողների եւ այլ վտանգված անձանց համար»:

Մաասը հավելել է, որ կբարձրացնեն վիզաների վարչությունների կարողությունները Իսլամաբադում, Նյու Դելիում եւ Տաշքենդում:

 



Այս թեմայով լուրեր