Ռուսաստանը դարձել է աշխարհի ամենապատժամիջոցային երկիրը

Համաշխարհային պատժամիջոցների մոնիտորինգի Castellum.ai տվյալների բազայի տվյալների համաձայն՝ փետրվարի 22-ից ի վեր Ռուսաստանը ենթարկվել է 2778 նոր պատժամիջոցների։

1791484
Ռուսաստանը դարձել է աշխարհի ամենապատժամիջոցային երկիրը

Այսպիսով, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ընդհանուր թիվը գերազանցել է 5530-ը։

Այս թվով Ռուսաստանը 3 հազար 616 պատժամիջոցների ենթարկված իրանը, 2 հազար 608 պատժամիջոցներ կիրարված Սիրիան եւ 2 հազար 77 պատժամիջոցներ կիրառված Հյուսիսային Կորեան անցել է։

Աշխարհի ամենաշատ պատժամիջոցների ենթարկված երկրների ցանկում տեղ են գտել Վենեսուելան՝ 651, Մյանման՝ 510, Կուբան՝ 208։

Փետրվարի 22-ի դրությամբ Ռուսաստանի դեմ ամենաշատ պատժամիջոցներ սահմանած երկիրը Շվեյցարիան է՝ 568 պատժամիջոցներով։ Շվեյցարիային հաջորդում են Եվրամիությունը՝ 518, Ֆրանսիան՝ 512, Կանադան՝ 454, Ավստրալիան՝ 413 պատժամիջոցներով։ Այդ օրվանից ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ 243 պատժամիջոցներ է կիրառել։

Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ճանաչում է այսպես կոչված ռուսամետ անջատողականների իշխանությունը Արևելյան Ուկրաինայում։

Ի պատասխան Պուտինի որոշման՝ արևմտյան երկրները փետրվարի 22-ից սկսեցին հայտարարել Ռուսաստանի դեմ իրենց առաջին պատժամիջոցների մասին։

Փետրվարի 24-ին Պուտինը հայտարարեց, որ իրենք հատուկ ռազմական գործողություն են սկսել Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասում։

Ուկրաինայի վրա հարձակման պաշտոնական մեկնարկից հետո արևմտյան երկրները ուժի մեջ են մտել մեծ թվով պատժամիջոցներ, ներառյալ հատկապես ֆինանսները, էներգետիկան և տրանսպորտը, ինչպես նաև առևտրային և անհատական ​​սահմանափակումները՝ Ռուսաստանին տնտեսական ծանր գին վճարելու համար:

 



Այս թեմայով լուրեր