Գուտերեշը դատապարտել է երեկ Պակիստանում մզկիթի վրա տեղի ունեցած ահաբեկչությունը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է երեկ Պակիստանում մզկիթի վրա տեղի ունեցած ահաբեկչությունը։

1939912
Գուտերեշը դատապարտել է երեկ Պակիստանում մզկիթի վրա տեղի ունեցած ահաբեկչությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի ստորագրած գրավոր հայտարարության մեջ ասել է․ «Հատկապես նողկալի է, որ հարձակումը տեղի է ունեցել պաշտամունքի վայրում»:

Ընդգծելով, որ «կրոնի կամ հավատքի ազատությունը, ներառյալ խաղաղության և անվտանգության պայմաններում երկրպագելու կարողությունը, մարդու համընդհանուր իրավունքն է», Գուտերեշը դատապարտել է հարձակումը, իր ցավակցություններն է հայտնել զոհերի ընտանիքներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Նախօրեին Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթի վրա մահապարտների հարձակման ժամանակ կեսօրվա աղոթքի ժամանակ 72 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, զոհվել են, մոտ 150-ը վիրավորվել։



Այս թեմայով լուրեր