Օրվա խաղերը

95956
Օրվա խաղերը

Հունիսի 16-ին եւ 17-ին կկայանան Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության G եւ F խմբերի առաջին տուրի հանդիպումները։

Աշխարհի առաջնության ֆավորիտ համարվող Գերմանիայի հավաքականը Սալվադորում կմրցի պորտուգալացիների հետ։ Հավաքականները հանդիպել են 9 անգամ։ Գերմանացիները հաղթել են 5 խաղում, պարտվել մեկում, իսկ երեք հանդիպում ավարտվել է ոչ ոքի։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

G խմբի մյուս զույգը կազմել են Գանայի եւ ԱՄՆ-ի թիմերը։ Հավաքականները հանդիպել են երեք անգամ եւ հաղթանակ են տարել միայն աֆրիկացիները։

«Արենա Բայշադա» ստադիոնում կկայանա F խմբի առաջին տուրի վերջին հանդիպումը Իրանի եւ Նիգերիայի միջեւ։ Թիմերը հանդիպել են մեկ անգամ, եւ այդ խաղում ուժեղ են եղել նիգերիացիները։

Աշխարհի առաջնություն, առաջին տուր

G խումբ

Գերմանիա - Պորտուգալիա՝ 20։00 («Արենա Ֆոնտե Նովա»,Սալվադոր)

ԱՄՆ - Գանա՝ 05։00 («Արենա դաս Դունաս», Նատալ)

F խումբ

Իրան - Նիգերիա՝ 23։00 («Արենա Բայշադա», Կուրիտիբա)


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր