Գոլդեն Սթեյտը հաղթեց Լեյքերսին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 115:101 հաղթեց «Լոս Անջելես Լեյքերսին», որը խաղում էր առանց թիմի առաջատար Լեբրոն Ջեյմսի:

1138017

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կլեյ Թոմփսոնը «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքել է 28 միավոր:

Ջեյմս Հարդենի 43 միավորները օգնել են «Հյուսթոնին», որը մրցակցի խաղահրապարակում 125:98 հաշվով հաղթել է «Յուտային»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Գոլդեն Սթեյտի» խաղացող Դեմարկուս Կազինսը:

Պիտակներ: #NBA

Այս թեմայով լուրեր