«Լիվերպուլը» միավորներ կորցրեց Լոնդոնում

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորությամբ Լոնդոնի Օլիմպիական ստադիոնում հյուրընկալվեց «Վեստ Հեմին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով:

1138821

22-րդ րոպեին հաշիվը բացեց «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, սակայն արդեն 6 րոպե անց դաշտի տերերն անգլիացի կիսապաշտպան Մայքլ Անտոնիոյի գոլի շնորհիվ վերականգնեցին հավասարությունը: 1:1 հաշիվը մնաց անփոփոխ:

«Լիվերպուլը» 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»: «Վեստ Հեմը» 12-րդն է՝ 32 միավոր:

Այս թեմայով լուրեր