Ֆրանկ դե Բուրը դարձավ Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ

Ռոնալդ Կուման-ի Բարսելոնան ստանձնելուց հետո թափուր դարձած պաշտոնին մեկ այլ հոլանդացի մարզիչ Ֆրանկ դե Բուրն է նշանակվել:

1496635
Ֆրանկ դե Բուրը դարձավ Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ

50-ամյա Դե Բուրի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր:

Դե Բուրը, ով իր մարզչական կարիերան սկսել է իր երկրի «Այաքսի» թիմում 4 տարի անընդմեջ 2011-ից 2014 թվականներին, նաև մարզել է «Ինտեր», «Քրիսթալ Փելաս» և «Ատլանտա Յունայթեդ» ակումբները:

Իր ֆուտբոլային մրցաշրջանի մեծ մասն Այաքսում և Բարսելոնայում անցկացնող Դե Բուրը, 2003-2004 մրցաշրջանում խաղացել է Գալաթասարայում:

 



Այս թեմայով լուրեր