Արսենալը Պրեմիեր լիգայի առաջատար է դարձել

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ շաբաթում «Արսենալը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել է «Բրենտֆորդին»:

1882089
Արսենալը Պրեմիեր լիգայի առաջատար է դարձել

15 տարեկան 181 օրականում «Արսենալի» խաղացող Էթան Նվաներին դարձավ Պրեմիեր լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը՝ խաղալով «Բրենթֆորդի» դեմ խաղում (3:0):

Այդ տիտղոսը նախկինում պատկանում էր «Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթին՝ 16 տարեկան 30 օրական։

Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 3:0 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին», իսկ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 6:2 հաշվով հաղթել է «Լեսթեր Սիթիին»:

«Չելսի»-«Լիվերպուլ» և «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիդս Յունայթեդ» հանդիպումները հետաձգվել են ավելի ուշ՝ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան պատճառով։

Պրեմիեր լիգայի 7-րդ շաբաթվա վերջում առաջատար «Արսենալին» 18 միավորով հաջորդում են «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը» 17-ական միավորով։



Այս թեմայով լուրեր