Թուրքական Մամուլ

03․05․2024

2135186
Թուրքական Մամուլ

Սաբահ «Էրդողան. «Մենք չենք կարող լռել Գերմանիայում ռասիստական ​​հարձակումների մասին»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ արձագանքել է Սոլինգենում տեղի ունեցած հարձակմանը, որտեղ թուրքական ծագումով 4 մարդ է զոհվել։ Նշելով, որ հարցը փոխանցել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին Էրդողանն ասել է․ «Մենք չենք կարող լռել այս նողկալի իրադարձությունների առաջ, մենք գործին կհետևենք»

Հաբեր Թուրք «Իսլամաֆոբիայի նախազգուշացում Էրդողանից Արևմուտքին»

Նշելով Արևմուտքում իսլամի նկատմամբ աճող թշնամանքը՝ նախագահ Էրդողանն ասել է. «Ամոթ և սկանդալ է, որ ծայրահեղ աջ շարժումները պաշտպանվում են հենց պետության կողմից որոշ եվրոպական երկրներում»։ Նախագահն ասել է, որ Արևմուտքում մահմեդականների և ներգաղթյալների դեմ հարձակումները կոծկվել են նույնիսկ հետաքննության փուլում։

Հյուրրիյեթ «Էրդողան ԱՄՆ-ը լինչում են Գազայի հատվածի ակտիվիստներին»

Նախագահ Էրդողանն արձագանքել է ԱՄՆ-ում Իսրայելի դեմ բողոքի ակցիա անողների նկատմամբ բռնություններին։ Էրդողանն ասել է. «Որոշ հեղինակավոր բուհերի բարեխիղճ ուսանողներ և գիտնականներ արձագանքում են կոտորածին։ Նրանք ենթարկվում են բռնության և խոշտանգումների։ «Ռեկտորներին ու ակադեմիկոսներին ազատում են աշխատանքից, լինչավորում»։



Այս թեմայով լուրեր