ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԵԼ Է ԱՆԿԱՐ

62423
ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԵԼ Է ԱՆԿԱՐ

Վարչապետ Էրդողանի 20 ապրիլ 1915թ-ի դեպքերի վերաբերյալ 9 լեզուներով հրապարակած ցավակցության ուղերձը շարունակում է արձագանք գտնել Թուրքիայում։

Ուղերձը ՙպատմական՚ համարող Թուրքիայի Հայոց Պատրիարքի փոխնորդ Արք. Եպիսկոպոս Արամ Աթեշյանը հավելել է հետեւյալը՝ ՙՀույս ունեմ, որ այս ուղերձը կամուրջ կլինի ապագայում երկու հանրությունների բարեկամության տեսանկյունից՚։

Պատրիարքի փոխնորդը երեկ ժամանելով Անկարա հանդիպել է վարչապետ Էրդողանի հետ։

Նա վարչապետ Էրդողանին փոխանցել է Թուրքիայում ապրող հայերի ուղերձի հանդեպ գոհունակությունը։

Վարչապետարանում տեղի ունեցող հանդիպմանը մասնակցել է նաեւ վարչապետի օգնական Բյուլենթ Առընչ եւ ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն։

Հանդիպումից գոհ դուրս եկող պատրիարքի փոխնորդ Արամ Աթեշյանը նշել էհետեւյալը՝ ՙեկեք ձեռք ձեռքի տանք եւ աջակցենք բարեկամության կամուրջի ստեղծման՚։

Էրդողանի ուղերձը ՙձիթապտուղի ճյուղ՚ համարող Աթեշյանի համաձայն չպետք է չորանա այդ ճյուղը, հակառակ դրան դա պետք է ծաղկի։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր