Արա Գյուլերը տեղափոխվել է հիվանդանոց

Աշխարհահռչակ Ստամբուլի բնակիչ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը վերջին օրերին բուժվում է Ստամբուլի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում:

452761
Արա Գյուլերը տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 13-ի երեկոյան ֆրանսիական պալատում տեղի է ունեցել Արա Գյուլերին նվիրված հանդիսություն, այդ օրը նա գերհոգնած է եղել:

Մարտի 14-ին Գյուլերին տարել են ամերիկյան հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ Գյուլերի մոտ առաջացել է թոքերի թեթև բորբոքում, եւ նա նախընտրել է մնալ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում:

Տեղեկացվում է, որ առանձնապես մտահոգիչ ոչինչ չկա:



Այս թեմայով լուրեր