Էրդողան. Ազգովի դատապարտում ենք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասեց․

1698540
Էրդողան. Ազգովի դատապարտում ենք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը

«Մենք որպես ազգ դատապարտում եւ դատապարտում ենք այդ աղետը, այդ համապարփակ ահաբեկչությունը, որը տեղի ունեցավ երեկ Քաբուլում»:

Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանում Բոսնիա եւ Հերցեգովինա այցից առաջ կայացած մամուլի ասուլիսում:

Նախագահ Էրդողանը Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարջակման վերաբերյալ ասեց․

«Թուրքիան խիստ դատապարտում է երեկ Քաբուլում տեղի ունեցած աղետն ու համակողմանի ահաբեկչությունը: Այն փաստը, որ ԴԵԱՇ- ն այս քայլին է դիմել նման գործընթացում, բացահայտում է, թե ինչ վտանգավոր կազմակերպություն է դա տարածաշրջանում եւ աշխարհում »:

Նշելով, որ Աֆղանստանում ծառայող Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի տարհանումը շարունակվում է, Էրդողանն ասեց. «Հնարավորինս արագ կավարտենք տարհանումները»։

ՆԱխագահ Էրդողանը Թալիբանի հետ շփումների մասին իսկ ասել է հետեւյալը․

«Մենք կարիքը չունենք որեւէ մեկի թույլտվությունը խնդրելու, ում հետ խոսելու, որտեղ, երբ և ինչ տեսակի խոսակցությունների»:

Էրդողանը շարունակել է հետեւյալ կերպ․

«Թալիբանը մեզ համար առաջարկներ է արել Քաբուլի օդանավակայանը գործարկելու համար: Մենք դեռ որոշում չենք կայացրել այս հարցի վերաբերյալ»։

 

Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիայի ՝ Թուրքիայի հետ աշխատելու վճռականությունը ուշացած որոշում էր, ու ասեց.

«Մենք չլքեցինք Աֆղանստանը, երբ մնացած բոլորը հեռացան Աֆղանստանից»:

Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ներքին գործերի նախարարության գրառումներում, Աֆղանստանից գաղթած չգրանձված փախստականների թիվը կազմում է 300 հազար ու շարունակեց․

«Մենք շատ զգայուն ենք ներգաղթի հարցում, պատեր ենք կառուցում գրեթե ամենուր ՝ Իրանի սահմանից մինչեւ Իրաքի եւ Սիրիայի սահմանները»:

 



Այս թեմայով լուրեր