Ազգային անվտանգության խորհրդի հայտարարություն

Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Թուրքիայի հարավային սահմանին իրականացվող գործողությունները ազգային կարիքների անհրաժեշտություն են և ապահովում են իր հարևանների խաղաղությունը։

1833369
Ազգային անվտանգության խորհրդի հայտարարություն

Ազգային անվտանգության խորհուրդը գումարվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։

Հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ ասվել է․

«Հայտարարվել է, որ մեր հարավային սահմաններին իրականացվող կամ իրականացվելիք գործողությունները ուղղված չեն մեր հարեւանների տարածքային ամբողջականությանը, այլ ազգային անվտանգության անհրաժեշտություն են։» ասելով նշվեց որ անդրսահմանային գործողությունները կազմակերպվել են հարեւանների խաղաղության համար։

Հայտարարությունը նաև կոչ է անում այն ​​երկրներին, որոնք խախտում են միջազգային իրավունքը՝ աջակցելով ահաբեկչությանը, վերջ տալ այս վերաբերմունքին և հաշվի առնել Թուրքիայի անվտանգության զգայունությունը:

«Շեշտվեց, որ Թուրքիան, որը միշտ իրականացնում է դաշինքի ոգին և օրենքը միջազգային դաշինքներում, նույն պատասխանատվությունն ու անկեղծությունն է ակնկալում իր դաշնակիցներից»։

Նախագահ Էրդողանը երկուշաբթի օրը Նախարարների խորհրդի նիստից հետո հատարած հայտարարությանը ասել է հետևյալը․

 «Մենք սկսում ենք նաև նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30 կիլոմետր խորության վրա անվտանգ գոտիների ստեղծման աշխատանքների բացակայող հատվածների վերաբերյալ։ Այն տարածքները, որոնք հաճախակի հարձակումների կենտրոն են հանդիսանում մեր երկրի և մեր անվտանգ գոտիների վրա, մեր գործառնական առաջնահերթության վերևում են: Հենց որ մեր թուրքական զինված ուժերը, անվտանգության ուժերը և հետախուզությունը ավարտեն իրենց նախապատրաստական ​​աշխատանքները, այդ գործողությունները կսկսվեն»։

 



Այս թեմայով լուրեր