Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը

Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը՝ օրական միջինը 1333 չվերթով։

1857552
Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը

Համաձայն EUROCONTROL-ի հուլիսի 13-19-ի համապարփակ գնահատման զեկույցի՝ Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը՝ առաջ անցնելով Փարիզի Շառլ դը Գոլից և Ամստերդամի Շիպհոլ օդանավակայանից:

Մյուս կողմից, Անթալիայի օդանավակայանը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ օրական միջինը 937 չվերթով։

Թռիչքների այս թվերով Ստամբուլի օդանավակայանը դարձավ 8-րդ ամենաբանուկ օդանավակայանը աշխարհում, մինչդեռ Անթալիայի օդանավակայանը 40 ամենածանրաբեռնված օդանավակայանների թվում էր:

Զեկույցի համաձայն՝ Թուրքիան 6-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի ամենաբարձր երթևեկության ծավալ ունեցող երկրների շարքում՝ օրական միջինը 3526 չվերթով։



Այս թեմայով լուրեր