Նախագահ Էրդողանը այցելեց Անըթքաբիր

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Գերագույն ռազմական խորհրդի անդամները այցելել են մայրաքաղաք Անկարայի Անըթքաբիր, որտեղ գտնվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը։

1863722
Նախագահ Էրդողանը այցելեց Անըթքաբիր

Այստեղ Էրդողանը ստորագրել է Անըտքաբիրի հատուկ գիրքը և գրել.

«Հարգելի Աթաթուրք, որպես խորհրդի անդամներ 2022 թվականի ժողովի առիթով ձեր ներկայությամբ ենք: Ես ողորմությամբ եմ հիշում ձեր Գերազանցությանը և մեր հերոս նահատակներին և մաղթում, որ մեր խորհրդի նիստը բերի հաջողություն: Թուրքիայի Հանրապետություն. որը դուք մեզ վստահել եք, շարունակում է իր վերելքը որպես կայունության և վստահության հուշարձան իր տարածաշրջանում թեժ հակամարտությունների կրիտիկական շրջանում։

Մեր հերոսական բանակը մեր ժողովրդին վստահություն է ներշնչում իր պարտքի զգացումով, կարգապահությամբ, օրեցօր աճող զսպվածությամբ և ժողովրդավարական սկզբունքներին հավատարմությամբ։ Տարբեր ճակատներում ակնառու ձեռքբերումները՝ սկսած հակաահաբեկչությունից մինչև անդրսահմանային գործողություններ, ակնհայտորեն ցույց են տալիս Թուրքիայի զինված ուժերի ուժը, արդյունավետությունը և կարողությունները։ Օրհնիր հոգիդ»։



Այս թեմայով լուրեր