Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ հետևել է երեկ Թյուրքիյեյում անցկացված ընտրություննեին

Թյուրքիյեյի նախագահական և խորհրդարանական ընտրություններին ամբողջ աշխարհը հետևել է մեծ հետաքրքրությամբ։

1986482
Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ հետևել է երեկ Թյուրքիյեյում անցկացված ընտրություննեին

 

Միջազգային լրատվական գործակալությունները «Վերջին րոպե» ծածկագրով կիսվել են զարգացումների մասին: Լրահոսում նշվել է նաև ընտրողների բարձր ակտիվություն։

Բրիտանական SkyNews մամուլը գրում է. «Քվեատուփերի մոտ 97 տոկոսը հաշվվել է, իսկ նախագահական մրցավազքում ձայների 49,39 տոկոսով առաջ է Ռեջեփ Թայիփ Էրդողանը»։

BBC հեռուստաընկերությունը հաղորդում է, որ նախագահ Էրդողանը մայրաքաղաք Անկարայում իր ելույթում ասել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են երկրորդ փուլի, սակայն դեռ հավատում են, որ կարող են հաղթել։

Reuters լրատվական գործակալությունը հայտարարել է, որ երկու թեկնածուներն էլ չեն կարողացել անցնել 50 տոկոսի սահմանագիծը ընտրություններում, որտեղ ձայների հաշվարկը շարունակվում է։

Associated Press լրատվական գործակալությունը նաեւ հայտարարել է, որ նախագահ Էրդողանն ասել է, որ իրենք կհարգեն երկրի որոշումը, եթե ընտրություններն անցնեն երկրորդ փուլ։

France 24 լրատվամիջոցն ընթերցողների հետ կիսվել է, որ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցնեն երկրորդ փուլ։

«Քվեարկության առաջին արդյունքները ցույց են տալիս, որ Էրդողանը առաջ է անցել իր մրցակցից», - ասել է Քաթարում տեղակայված Al Jazeera հեռուստաալիքը:

Ամերիկյան The New York Times թերթն ընդգծել է, որ 5 միլիոն երիտասարդ ընտրողներ առաջին անգամ են գնացել քվեարկության։ Նա կիսվել է Էրդողանի և Քըլըչդարօղլուի երկրորդ փուլի ուղերձներով։

Իտալական ANSA լրատվական գործակալությունը ուշադրություն է հրավիրել ընտրություններին մեծ մասնակցության վրա։

Middle East Eye թերթն իսկ գրել է, որ սպասվում է, որ ընտրությունները կանցնեն երկրորդ փուլ։

The Guardian թերթն իր ընթերցողների հետ կիսվել է Էրդողանի հայտարարություններով. «Այն փաստը, որ ընտրությունների արդյունքները դեռ վերջնական տեսքի չեն բերվել, չի փոխում այն ​​փաստը, որ մեր ազգի ընտրությունը ակնհայտորեն մեր կողմն է»:

Շվեդական Dagens Nyheter թերթը նույնպես ընդգծել է, որ մասնակցության ցուցանիշը եղել է ռեկորդային մակարդակի։

Հունական Kathimerini թերթը նույնպես գրել է, որ մայիսի 28-ին տեղի կունենան երկրորդ ընտրությունները, քանի որ նախագահի թեկնածուները չեն կարող գերազանցել 50 տոկոսը։



Այս թեմայով լուրեր