Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը

Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը՝ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում օրական միջինը 1423 չվերթով։

1997353
Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը

Հրապարակվել է Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության (Eurocontrol) հունիսի 1-7-ի Եվրոպական ավիացիոն զեկույցը։

Ըստ խնդրո առարկա զեկույցի՝ Ստամբուլի օդանավակայանը զբաղեցրել է առաջին տեղը Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանների շարքում՝ այս ժամանակահատվածում միջինը օրական 1423 չվերթով։

Ստամբուլի օդանավակայանին հաջորդում են Ամստերդամի Շիպհոլ օդանավակայանը՝ օրական միջինը 1341 չվերթով և Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանը՝ 1305 չվերթով։

Անթալիայի օդանավակայանը նույնպես կարողացել է հայտնվել թոփ-10-ում՝ օրական միջինը 819 չվերթով։



Այս թեմայով լուրեր