Հեռախոսազրույց Գյուլերի ևԴենդիասի միջև

Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ պայմանավորվել է վերսկսել «Վստահության միջոցառումների հանդիպումները» և դրա հետ կապված մանրամասները քննարկել ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ։

2007699
Հեռախոսազրույց Գյուլերի ևԴենդիասի միջև

Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ նախարար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել հույն գործընկերոջ հետ։

Հեռախոսազրույցում, որտեղ երկու նախարարները շնորհավորել են միմյանց նոր պարտականությունների կապակցությամբ և հաջողություններ մաղթել, ընդգծվել է երկու երկրների հարաբերություններում դրական օրակարգի պահպանման և երկխոսության ուղիները բաց պահելու կարևորությունը։

Բացի այդ, Գյուլերն ու Դենդիասը պայմանավորվել են վերսկսել վստահության միջոցառումների հանդիպումները և քննարկել դրա հետ կապված մանրամասները հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։



Այս թեմայով լուրեր