Հաքան Ֆիդանը կմեկնի Բրյուսել

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել՝ մասնակցելու նոյեմբերի 28-29-ը կայանալիք ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը։

2069662
Հաքան Ֆիդանը կմեկնի Բրյուսել

 

ԱԳՆ-ի գրավոր հայտարարության մեջ նշվել է, որ հանդիպման շրջանակներում, «այն ժամանակաշրջանում, երբ շարունակվում է պատերազմն Ուկրաինայում և մարդկային ողբերգությունը Գազայում», կգնահատվի Եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության իրավիճակը. ինչպես նաև Բալկաններում տեղի ունեցող զարգացումները և ԱԳ նախարարների մակարդակով նախատեսվել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստի կազմակերպումը։

Հայտարարության մեջ հաղորդվում է, որ հանդիպման կապակցությամբ Ֆիդանը երկկողմ հանդիպումներ է ունենալու նաև իր որոշ գործընկերների հետ։



Այս թեմայով լուրեր