Իբրահիմ Քալընը կմասնակցի Մյունխենի անվտանգության 60-րդ համաժողովին

Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տնօրեն Իբրահիմ Քալընը կմասնակցի Մյունխենի անվտանգության 60-րդ համաժողովին, որն այսօր կմեկնարկի Գերմանիայում։

2103028
Իբրահիմ Քալընը կմասնակցի Մյունխենի անվտանգության 60-րդ համաժողովին

Անվտանգության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Իբրահիմ Քալընը համաժողովում երկկողմանի շփումներ է ունենալու իր գործընկերների հետ հետախուզական դիվանագիտության համատեքստում։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և գլոբալ հարցեր, ահաբեկչության դեմ պայքարը, իրավիճակը Գազայում, ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված զարգացումները, կիբեր և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը։



Այս թեմայով լուրեր