Թուրքիան արձագանքել է ԵԽԽՎ-ին Ադրբեջանի հարցով

Թուրքիան հայտարարել է, որ ափսոսում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշման համար՝ չհաստատել Ադրբեջանի ազգային պատվիրակության լիազորման փաստաթղթերը։

2103522
Թուրքիան արձագանքել է ԵԽԽՎ-ին Ադրբեջանի հարցով

Արտաքին գործերի նախարարության գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը անհամատեղելի է ժողովրդավարական արժեքներին և հակասում է ներկայացուցչության իրավունքին։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ պարզ է, որ այս քայլը, որը նշանակում է համագործակցության և երկխոսության ուղիների փակում, չի ծառայի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը ու ասվել է․

«Թուրքիան ԵԽԽՎ-ին հրավիրում է հնարավորինս արագ շտկել այս սխալը և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության ջանքերի վրա»։

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հունվարի 22-26-ը տեղի ունեցած (ԵԽԽՎ) նստաշրջանում մերժվել է ադրբեջանական պատվիրակության լիազորման փաստաթղթերի հաստատումը, այդպիսով ադրբեջանական պատվիրակությունը դուրս է մնացել ԵԽԽՎ-ից։



Այս թեմայով լուրեր