Հաքան Ֆիդանը կմասնակցծ Մեծ քսանյակների ժողովին

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ուշադրություն կդարձնի Գազայում մարդկային ողբերգության վրա և ևս մեկ անգամ միջազգային հանրությանը կոչ կանի շտապ դադարեցնել կրակը և մարդասիրական օգնություն ցուցաբերել։

2104558
Հաքան Ֆիդանը կմասնակցծ Մեծ քսանյակների ժողովին

Փետրվարի 21-22-ը Բրազիլիայում կայանալիք Մեծ քսանյակների արտգործնախարարների հանդիպման ժամանակ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ուշադրություն կդարձնի Գազայում մարդկային ողբերգության վրա և ևս մեկ անգամ միջազգային հանրությանը կոչ կանի շտապ դադարեցնել կրակը և մարդասիրական օգնություն ցուցաբերել։

Մեծ քսանյակների շրջանակներում, որը ներառում է խոշորագույն տնտեսությունները, չափազանց կարևոր են այն մեսիջները, որոնք Թուրքիան կտա այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարձակումները Գազայի վրա, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի 2 տարով օկուպացումը և համաշխարհային կառավարման մեխանիզմների անբավարարությունը։

Բրազիլիան իր առաջին հանդիպումը կանցկացնի արտաքին գործերի նախարարների մակարդակով Մեծ քսանյակների նախագահության շրջանակներում։ Ենթադրվում է, որ Բրազիլիայի ընտրությունը ձևավորվել է վերջին աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։

Դիվանագիտական ​​աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նախարար Ֆիդանը Ռիո դե Ժանեյրոյում մասնակցելու է Մեծ քսանյակների արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա Բրազիլիայի նախագահության շրջանակներում՝ «Կառուցել արդար աշխարհ և կայուն աշխարհ» թեմայով։

Ակնկալվում է, որ Հաքան Ֆիդանը հանդիպման շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Մեծ քսանյակների որոշ երկրների արտգործնախարարների հետ և կմասնակցի MIKTA-ի ԱԳ նախարարների 25-րդ հանդիպմանը (Մեքսիկա, Ինդոնեզիա, Կորեա, Թուրքիա, Ավստրալիա):

Մեծ քսանյակը ը համարվում է կարևոր հնարավորություն՝ քննարկելու ամբողջ աշխարհում առկա ճգնաժամերի լուծումները։



Այս թեմայով լուրեր