Նախագահ Էրդողանը շնորհավորել է Զարդարիին

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ։

2114584
Նախագահ Էրդողանը շնորհավորել է Զարդարիին

Նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ Նախագահ Էրդողանը հեռախոսով զրուցել է Զարդարիի հետ։

Շնորհավորելով Զարդարիին նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Էրդողանը հանդիպման ժամանակ ասել է, որ ակնկալում է, որ երկու երկրների հարաբերությունները կզարգանան բոլոր ոլորտներում և հույս հայտնեց, որ նոր դարաշրջանը շահավետ կլինի Պակիստանի համար։

Դատապարտելով համընդհանուր ընտրությունների ժամանակ Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է Պակիստանի կողքին լինել ահաբեկչության դեմ պայքարում։



Այս թեմայով լուրեր