Թուրքիայի թեյի արտահանումը 51 տոկոս ավելացել է

Թուրքիայի այս տարվա առաջին 3 ամսում կատարված թեյի արտահանումը անցյալ տարվա նույն շրջանի հետ համեմատած 51 տոկոս ավելանալով 3 միլիոն 875 հազար 510 դոլարի է բարձրացել:

1398573
Թուրքիայի թեյի արտահանումը 51 տոկոս ավելացել է

Արեւելյալ Սեվ Ծովի արդյունաբերողների միության տվյալներից կատարված հայտարարության համաձայն Թուրքիան տարվա առաջին քառյակում 75 երկրներ 1047 տոննա թեյ է արտահանել:

Երկիրը անցյալ տարվա նույն շրջանում կատարած 880 տոննա թեյի արտահանումից 2 միլիոն 573 հազար 794 դոլար եկամուտ էր ձեռք բերել:

Այսպիսով Թուրքիայից կատարված թեյի արտահանումը անցյալ տարվա նույն շրջանի հետ համեմատած քանակով 19 տոկոս, արժեքով 51 տոկոս ավելացել է:

Այս շրջանում Թուրքիայից կատարված թեյի արտահանմանը 1 միլիոն 471 հազար 123 դոլարով Բելգիան առաջին տեղում է գտնվում:

Բելգիայից հետո 504 հազար 417 դոլարով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, 422 հազար 793 դոլարով Գերմանիան է գալիս:

 



Այս թեմայով լուրեր