Էլվան. «2021 թվականը բարեփոխության տարի է լինելու»

Գանձերի եւ ֆինանսների նախարար Լյութֆի Էլվանը տեղեկացրել է, որ 2021 թվականը մակրոտնտեսական կայունության վրա կենտրոնացված բարեփոխության տարի է լինելու:

1557181
Էլվան. «2021 թվականը բարեփոխության տարի է լինելու»

Էլվանը իր թվիթերի էջի գրառմանը նշել է, որ Թուրքիայի վիճակագրության հիմնարկի կողմից այսօր  հայտարարված գնաճի ցուցանիշներից հետո գնհատություններ է կատարել 2021 թվականին կիրառվելիք դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ:

Էլվանը նշել է, որ գնաճի դեմ պայքարում վճռական դիրքորոշում կդրսեւորեն ամբողջական մոտեցմամբ ու շարունակեց.

« Կառուցվածքային քայլերով կաջակցենք դրամավարկային քաղաքականությանը: 2021 թվականը կլինի բարեփոխումների տարի, կենտրոնանալով մակրոտնտեսական կայունության վրա:»

Էլվանը նշել է, որ դրամավարկային քաղաքականության գնաճի վրա կենտրոնացած այս ժամանակահատվածումհամաճարակային պայմաններով կարող է բերվել լրացուցիչ օժանդակության անհրաժեշտություն կապահովվի ընտրովի եւ նպատակային պետական ​​ֆինանսավորման քաղաքականության միջոցով, ու շեշտել է, որ նաեւ միջոցներ կձեռնարկեն `ապահովելու հարկաբյուջետային կարգապահության որակական եւ կայուն կառուցվածք:

2020-ի դեկտեմբերին գնաճն աճեց 1,25 տոկոսով, մինչդեռ տարեկան կտրվածքով այն կազմում էր 14,60 տոկոս:

 



Այս թեմայով լուրեր