Թուրքիայի ավիաընկերությունը ուղևորների ռեկորդ է սահմանել

Թուրքական ավիաընկերության գլխավոր տնօրեն Բիլալ Էքշին հայտարարել է, որ հուլիսի 31-ին իրենք գերազանցել են ուղեւորների թվի ռեկորդը՝ 88 տոկոս բեռնվածության գործակցով։

1862631
Թուրքիայի ավիաընկերությունը ուղևորների ռեկորդ է սահմանել

Բիլալ Էքշին իր սոցցանցի գրառմանը հայտարարեց․

«Ավիացիան աճում է։ Մենք կիրակի օրը գերազանցել ենք ուղևորների թվի ռեկորդը՝ 88 տոկոս զբաղվածությամբ։ Մաշալլահ։ Մենք մեր ինքնաթիռներով ընդունել ենք ուղիղ 272 հազար 275 ուղևորի։ Սա պատմական ռեկորդ է։ Թուրքիան աճում է, Թուրքիայի ավիաընկերությունը բարձր է թռչում»։

 



Այս թեմայով լուրեր