Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը

Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը՝ հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում օրական միջինը 1309 չվերթով։

2099853
Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը

Հրապարակվել է Ավիացիոն նավագնացության անվտանգության եվրոպական կազմակերպության (Eurocontrol) հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածի Եվրոպական ավիացիոն զեկույցը։

Զեկույցի համաձայն՝ Ստամբուլի օդանավակայանը զբաղեցրել է առաջին տեղը Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանների շարքում՝ այս ժամանակահատվածում օրական միջինը 1309 չվերթով։

Ստամբուլի օդանավակայանին հաջորդում են Լոնդոնի Հիթրոուն՝ օրական 1219 չվերթով և Ամստերդամի օդանավակայանները՝ 1180 չվերթով։

 



Այս թեմայով լուրեր