Թուրքիայում գործազրկությունը նվազել է

Թուրքիայում գործազրկության մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0,1 կետով՝ 2023 թվականի դեկտեմբերին հասնելով 8,8 տոկոսի։

2101088
Թուրքիայում գործազրկությունը նվազել է

 

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TUIK) հրապարակել է աշխատուժի վիճակագրությունը 2023 թվականի դեկտեմբերի համար։

Ըստ այդմ՝ 15 և բարձր տարիքային խմբի գործազուրկների թիվը ամբողջ Թուրքիայում 2023 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է 12 հազար մարդով՝ հասնելով 3 միլիոն 98 հազարի։

Գործազրկության մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0,1 կետով և հասել 8,8 տոկոսի, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 1,5 կետով։



Այս թեմայով լուրեր