Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը

Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը՝ փետրվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում օրական միջինը 1302 չվերթով։

2108855
Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը

Հրապարակվել է Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության (Eurocontrol) փետրվարի 12-18-ի Եվրոպական ավիացիոն զեկույցը։

Զեկույցի համաձայն՝ Ստամբուլի օդանավակայանը զբաղեցրել է առաջին տեղը Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանների շարքում՝ այս ժամանակահատվածում օրական միջինը 1302 չվերթով։

Ստամբուլի օդանավակայանին հաջորդում են Լոնդոնի Հիթրոուն՝ օրական 1271 չվերթով և Ամստերդամի Շիպհոլի օդանավակայանները՝ 1265 չվերթով։



Այս թեմայով լուրեր