Գլոբալ Դիտանկյուն - 08

Եվրոպայի ճգնաժամը

914311
Գլոբալ Դիտանկյուն - 08

Այժմ ներկայացնում ենք Անկարա Յըլդըրըմ Բեյազիդ Համալսարանի քաղաքագիտության բաժնի դեկան Պրոֆ․Դր․Քուդրետ Բյուլբյուլի թեմայի վերաբերյալ մեկնաբանումները։

 

Եվրոպայի ճգնաժամը

 

Մտածեք՝ ձեր ապրած երկրում 5 քրիստոնիա կամ հրեա այրվելով սպանվեն, ինչ կլիներ ձեր հակազդեցությունը։ «Ֆրանսիայում սաբոտաժի հետեվանքով 2017թ-ի հոկտեմբերի 2-ին այրվելով մահացել է 3 թուրք անչափահաս, ընդհանուր 5 մուսուլման»։ Ձեր երկրում գտնվող եկեղեցի կամ սինագոգների վրա ամեն տարի եթե հարձակում կատարվի։ «Գերմանիայում 2015թ-ի վերջին քարորդում մզկիթների վրա կատարվեց 24 հարձակում - http://gocvakfi.org/almanyada-cami-saldirilari/»։

 

Ոչ մի երկրում ի հարկ է ցանկալի չե նման երեվույթներ։ Այս հարցը ցավ է տալիս բոլորին։ Եթե ձեր ապրած քաղաքում նման անվստահություն, իրավունքի ոտնահարում, ազատության խախտում կամ այլ ապրելաձեւերի դեմ ճնշում լինի, ապա դա կհայտարարվեր բարձրաձայն։ Այս դեպքում ամաչելով չեիք կարող բարձրացնել ձեր գլուխը։ Բայց մի մտահոգվեք դա ձեր երկրների փոխարեն լինում է եվրոպայում։

 

Արժեքներ արտադրող եվրոպա

 

Եվրոպան մոտ ժամանակաշրջանում այսպես չեր։ Հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ցավալի փորձարությամբ սկսել էր համագործակցել, միանալ եւ հասկանալ։ Այդ հասկացողությունը ստեղծեց ԵՄ-ին։ Միությունը դրական օրակարգ եւ համագործակցությամբ իր մեջից եւ տարածաշրջանից դուրս էր մղել նացիզմ եւ ֆաշիզմին։ Դրա փոխարեն ընդունել էր ժողովրդավար արժեքներ, մարդու իրավունքները, սոցիալ եւ տնտեսական ազատությունը։ Բայց այս օրերում դա սպառվում է կամաց կամաց։ Չնայած Ջորջ Ֆրիդմանը «Եվրոպայի ճգնաժամը» աշխատանքում 1945-1991թթ-ի միջեւ եվրոպայի ձեռք բերած հաջողությունը բացատրում էր՝ ԱՄՆ եւ Ռուսաստանի կողմից խաղաղության ստիպվածությունով, որի հետ ես համաձայն չեմ։ Չենք կարող անտեսել եվրոպայի ցավերից դաս քաղելով դրական քաղաքականությունը, որ զգացվել է տարածաշրջանային սկզբունքներում։

 

Աուտիզմ, վախերին հանձնվող եւ վտանգ սպառնող եվրոպա

 

Բայց ներկա պահում չկա անցյալի եվրոպան։ Օրից օր բարձրանում է օտարների դեմ ատելությունը եւ ռասիզմը։ Ֆաշիստական եւ Նացիստ կուսակցությունները բարձրացնում են իրենց ձայները։ Ծայրահեղ կուսակցությունները արդեն մասն են կազմում իշխանության։ Խելքը գլխին ղեկավարների թիվը քչանալուց, շատանում է հեռանկար չունեցողներ։ Տարբեր ապրելաձեւ եւ հավատքներ ունեցողների վրա կատարվող հարձակումները այլեւս տեղ չեն գտնում լուրերում։ Անկետաների համաձայն գաղթականները ամեն օր մի քիչ էլ հեռանում են համակարգից։

 

Քաղաքական կուսակցությունները երկրի բարեկեցության հարցում դրական վերաբերվելու փոխարեն, բացասական են մեկնաբանում փախստականների գաղթը։ Օրինակ Ավստրիայում «զրո փախստական» լոզունգով կուսակցությունը գրավում է առաջին տեղը։ Պատկերացրեք, որ Թուրքիայում ժամանող գաղթականների մի տոկոսը չի գտնվում Ավստրայում եւ վախը ինչքան մեծ է։ Թուրքիայի հյուրընկալած փախստականների թիվը կազմում է 3,5 միլիոն, իսկ մի տոկոսը 35000։

 

Խոհեմության կորուստ

 

Երկրները ժամանակ առ ժամանակ կարող են մտնել նման ճգնաժամերին։ Նման դեպքերում խելքը գլխին եւ հեռանկար ունեցող ղեկավարներ փորձում են կանխել ճգնաժամի խորացումը։ Նրանք կփորձեն նաեւ իրենց երկրներին դուրս հանել ճգնաժամից։ Բայց մուսուլման, թուրք եւ գաղփականների դեմ վերաբերմունքից հասկանում ենք որ, խելքը այլեւս չի աշխատում եվրոպայում։ Փաստօրեն եվրոպան կորցրել է ինքնավստահությունը։

 

Եվրոպան չպետք է մեղադրի գաղթականներին

 

Սա իրականությունում եվրոպայի ճգնաժամն է։ Գաղթականներ, թուրքեր եւ մուսուլմաններ երկար ժամանակից ի վեր ապրում են եվրոպայում։ Գաղթականների թիվը ոչ շատ է բազմացել, ոչ էլ փոխել են իրենց ապրելաձեւը։ Եվրոպան միասնական արժեքներ արտադրելուց մոտիկանում է նշյալ խմբերին, իսկ հակառակ դեպքում դրա պատճառն է եվրոպան։ Ճգնաժամի հիմքում գտնվում է, եվրոպայում տեղի ունեցող տնտեսական սառեցումը, շահույթի փոքրացում եւ անցյալում բազմազանություն չգտնվելն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ եվրոպան տնտեսական ճգնաժամի հիմքում տեսնում էր հրեաներին եւ զոհաբերվել էին նրանք։ Բայց եվրոպան շատ ծանր էր վճառել սխալ կանխատեսումի արդյունքները։         

 

Ձեզ ներկայացրինք՝ Անկարա Յըլդըրըմ Բեյազիդ Համալսարանի քաղաքագիտության բաժնի դեկան Պրոֆ․Դր․Քուդրետ Բյուլբյուլի թեմայի վերաբերյալ մեկնաբանումները։

 

* Պրոֆ․Դր․Քուդրետ Բյուլբյուլը դաս է ավանդում Անկարա Յըլդըրըմ Բեյազիդ Համալսարանի քաղաքագիտության բաժնում։

 



Այս թեմայով լուրեր