Օրակարգ - 33

Թիրախում գտնվող երկիր՝ Իրան

1031333
Օրակարգ - 33

Իրանի միջուկային ծրագրի պատճառով ԱՄՆ-ի, Ահմեդինեժատի օրոք կիրառած պատժամիջոցները ծանր հարված էր հասցրել երկրի տնտեսության։ 2013թ-ին նախագահական ընտրություններում ընտրվող Հասան Ռոհանին համարվում էր ռեֆորմիստ, ով հուսալի էր պարսիկների համար։ Ռոհանիի օրոք միջուկային հարցում պայմանագիր կնգվեց P5+1 երկրների հետ, ընդ որում նվազեց Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների քանակը։ ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրվող պայմանագիրը մեծ հույս էր տվել Իրանի ժողովրդին եւ տնտեսության։ Դա Իրանի տնտեսությունում ինչքան էլ կարճատեւ աճ գրանցի, ապա Թրամփի ընտրությունից հետո սկսեց խիստ վիճաբանություններ։ ԱՄՆ 2018թ-ի մայիսի 8-ին միակողմանի չեղյալ էր համարել պայմանագիրը։

 

Ձեզ ենք փոխանցում SETA «քաղաքականություն, տնտեսություն եւ հասարակություն հետազոտող հիմնադրամ» ուսումնասիրող, գրող Ջան Աջունի թեմայի վերաբերյալ գնահատումները:

 

ԱՄՆ-ի պայմանագիրը չեղյալ համարելու որոշումից հետո Իրանի տնտեսությունը ստացել է ծանր հարված։ Ինչքան էլ Իրանի պետությունը դոլարի արժեքը 42 հազար Ռիյալին ֆիքսի, ապա ազատ շուկայում շատ է բարձրացել։ Հունվար ամսից իվեր պարսկական ռիյալը արժեզրկվել է 150 տոկոս։ Հունվար ամսում 1 դոլար 44 հազար ռիյալ էր, իսկ այսօր 110 հազար։

 

ԱՄՆ-ի Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց առաջ տնտեսության վատ վիճակը ներկա պահում ավելի հստակ բացատրում է իրավիճակը։ Թրամփի Իրանի դեմ պատժամիջոցների հիմքում գտնվում է Թեհրանի իշխանությունների միջին արեվելքում ազդեցությունը նվազեցնել եւ սահմանափակել։ Միջին արեվելքի մի շարք երկրներ եւ Իսրայելը դա բաց արտահայտում են ԱՄՆ-ին։ Այսպիսով Իրանի հետ կապ ունեցող զինյալ միավորումները չեն կարող Թեհրանից աջակցություն ստանալ։

 

ԱՄՆ-ի պատժամիջոցների թիրախում է, Իրանի դոլար, ոսկի եւ այլ թանկարժեք իրերով առեւտուրը։ Բացի այդ Իրանը չի կարող գնել ինքնաթիռ եւ նրա պահեստամասերը։ Կիրառվող պատժամիջոցները հարված է հասցնում նաեւ Իրանի ավտոմեքենաշինության ոլորտին։

 

ԱՄՆ-ի պատժամիջոցների արդյունքում օտար ընկերություններից «Daimler»-ը հրաժարվել է համագործակցությունից, ընդ որում Իրանում բեռնատար արտադրել նախատեսող օտար ներդրումը նահանջել է սպառնալիքի պատճառով։ ԱՄՆ նախագահ Թրամփը իր թվիթերյան էջում նշել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցներով հանդերձ Իրանում աշխատող օտար ընկերությունները իրավունք չունեն ԱՄՆ-ի հետ համագործակցելու։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներով հանդերձ ԵՄ երկրները դեմ են կիրառվող պատժամիջոցներին։ Օրինակ Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մասը խոստացել է աջակցություն ցուցաբերել Իրանում աշխատող գերմանական ընկերություններին։ Նա դժգոհելով ԱՄՆ-ի պատժամիջոցներից նշել է արտարժույթի փոխանակման համար անհրաժեշտ է շարունակել Իրանի հետ համագործակցության։ Մասի համաձայն Գերմանիան Իրանին հարստացնել չի ուզում, այլ պաշտպանում է պարսիկ ժողովրդին։ ԵՄ փորձում է ռուսական բնական գազ եւ նավթի դեմ Իրանից շահ ձեռք բերել։ ԱՄՆ-ի առանց ԵՄ երկրների հետ քննարկելու, Իրանի հետ պայմանագիրը չեղյալ համարելու որոշումը կարող է վերածվել անջատողական քաղաքականության։

 

ԱՄՆ-ի վերջին ժամանակաշրջանում կիրառած պատժամիջոցներից հասկանալի է որ Վաշինգտոնը փոխում է արտաքին քաղաքականությունը։ Թուրքիային քահանա Բրունսոնի հարցով սպառնող Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառւմ նաեւ Ռուսաստանի դեմ։ Բացի այդ Չինաստանը վճառում է տուգանային հարկեր։ Պաղեստինի հարցում ՄԱԿ-ից բոլոր աշխարհին սպառնող ԱՄՆ, կարճաժամկետ կարող է դրական արդյունք ստանալ, բայց երկարաժամկետ մնալու է մենակը։   


Պիտակներ: #օրակարգ

Այս թեմայով լուրեր