Օրակարգ - 34

Թուրքիա-ԱՄՆ լարվածությունը

1036676
Օրակարգ - 34

 

 

Թուրքիա եւ ԱՄՆ-ի միջեւ տեղի ունեցող լարվածությունը ունի կազմվածքային եւ պարբերական պատճառներ։ Կազմվածքային առումով 1952թ-ից ՆԱՏՕ անդամակցող Թուրքիայի հետ ԱՄՆ-ը ունեն ոչ սիմետրիկային հարաբերություններ։ Բայց հատկապես Էրդողանի օրոք Թուրքիան իր շահերը քաշել է դեպի կենտրոն եւ հետեվել է անկախ արտաքին քաղաքականություն, այսպիսով դա անընդունելի է համարվել Վաշինգտոնի տեսանկյունից։ 

 

Ձեզ ենք փոխանցում SETA «քաղաքականություն, տնտեսություն եւ հասարակություն հետազոտող հիմնադրամ» ուսումնասիրող, գրող Ջան Աջունի թեմայի վերաբերյալ գնահատումները:

 

ԱՄՆ սենատի անդամները վերջին ժամանակաշրջանում Թուրքիայի դեմ օգտագործում են քահանա Բրենսոնի ձերբակալությունը եւ Ռուսաստանից գնումը նախատեսվող Ս-400 հակահրթիռային համակարգը։ Սենատի Բրենսոնի ազատ արձակման ցանկության վերջին օրերում սկսեց աջակցություն ցուցաբերել նաեւ Սպիտակ պալատը։ Թրամփը Էրդողանի հետ հանդիպելուց պահանջել էր քահանա Բրենսոնի ազատությունը, իսկ ավելի ուշ թվիթերյան հաշվից հայտարարել էր նրա մասին։ Թուրքիայում բնակվող քահանա Բրենսոնը մեղադրվում է, 15 հուլիս ՖԵՏՕ-ի ձախողված զինվորական հարվածին եւ ահաբեկչական խմբավորում ՊԿԿ-ին աջակցելու հանցանքներով։

 

ԱՄՆ-ում ավետարանականների աջակցությունը ստանալու նպատակով նախագահի օգնական Մայք Պենսը պահանջել է 2 տարուց իվեր ձերբակալված վիճակում գտնվող Բրենսոնի ազատ արձակումը եւ սպառնել է հնարավոր պատժամիջոցների հետ։ Անմիջապես հետո Թրամփը աջակցություն է ցուցաբերել իր օգնական Պենսի հայտարարության եւ կրկնեց Թուրքիան սպառնող պատժամիջոցների մասին։ Թուրքիայի ԱԳՆ Մեվլութ Չավուշօղլուն անընդունելի համարելով ԱՄՆ-ի սպառնալիքները, հիշեցրեց Թուրքիայում արդարադատության անկախությունը, որը խանագրում է նրա ազատությունը։

 

ԱՄՆ-ի Թուրքիայի դեմ ընդունած պատժամիջոցների շարքում են արդարադատության եւ ՆԳ նախարարներ ու որոշակի վարկային արգելքներ։ Այսպիսով տնտեսական պատերազմ սկսեց երկու երկրների միջեւ։ Սպեկուլացիայի պատճառով արժեզրկվեց թուրքական լիրան։ Թուրքիայի կենտրոնական բանկը ընդունեց մի շարք որոշումներ եւ կանգնեց լիրայի արժեզրկումը։ 7 լիրային բարձրացող դոլարը, երկու օրվա ընթացքում զիջեց 6-ի։

 

Թուրքիայի դեմ տնտեսական հարձակումների բազմացած օրերում Գանձի եւ ֆինանսների նախարար Բերատ Ալբայրակը բացատրեց նոր համակարգի տնտեսական սկզբունքները։ Ճիշտ նույն րոպեներում ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց Թուրքիայից ներմուծվող ալումինի եւ պողպատի վրա հավելյալ հարկերի բարձրացումը։ Թրամփի հայտարարությունը ինչքան էլ ազդի արժույթի վրա, ապա թուրքական լիրան կարողացել է դիմադրել։ Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելուց, մյուս կողմից էլ տնտեսական պատերազմ է մղում Չինաստանի դեմ։ Թրամփի բացատրությունից կարճ ժամանակ անց, Չինաստան, Ռուսաստան եւ Թուրքիան որոշել են պողպատ եւ ալումինի պետական առք ու վաճառք կատարել տեղական արժույթով։ Թուրքիան, ԱՄՆ-ի թիրախում գտնվելուց օրեր անց, աջակցություն է ստացել Ռուսաստան եւ Չինաստանից։

 

Բայց Թուրքիայի տնտեսության առումով մեծ կարեվորություն ունեցող ԵՄ-ի հակաամերիկյան քաղաքականությունը գրավել էր մեծ ուշադրություն։ ԵՄ եւ հատկապես Գերմանիան դեմ են եղել Թուրքիայի տնտեսական ճգնաժամին ու ցանկություն են հայտնել Անկարայի իշխանությունների հետ լավ հարաբերությունների վերաբերյալ։ Թուրքիայի հնարավոր տնտեսական ճգնաժամի հետեւանքը ծանր հարված կլիներ նաեւ ԵՄ պետությունների տնտեսությունների տեսանկյունից։ Թուրքական լիրայի անկումը եվրոպական բորսաներում բացասական ազդեց եվրո-դոլար համեմատությանը։ Հատկապես իտալական եւ իսպանական բանկերի Թուրքիա տրամադրած վարկերը անհանգստացրել է եվրոպական երկրներին։     


Պիտակներ: #օրակարգ

Այս թեմայով լուրեր