Զբոսաշրջություն Թուրքիայում - 04

Նեմրութ Սար

1126904
Զբոսաշրջություն Թուրքիայում - 04

Աշխարհում արդյոք որտեղ կարելի է դիտել արեւածագն ամենալավ կերպ: Այս հարցին մի շարք պատասխաններ կարող են լինել: Այդ պատասխաններից մեկն էլ Թուրքիայի հարավ-արեւելքում Նեմրութ սարում: 2150 մետր բարձրությունում Նեմրութ սարը, արեւածագն դիտելու համար հիանալի տեսադաշտ է ներկայացնում: Նեմրութ լեռան միակ հատկությունն իհարկե սա չէ… Գագաթում, Կոմնագենեի թագավորության ժամանակներին պատկանող հիանալի արձաններ են գտնվում եւ թե դա ինչպես են կառուցել եւ այդտեղ տեղափոխել, մարդուն հիացնում է:

Նեմրութի 2000 մետր բարձրության վրա են գտնվում Կոմմագենի թագավորության ավերակենրը, որը գոյություն է ունեցել մեր թվարկությունից առաջ առաջին հարյուրամյակում: Նեմրութ լեռը Տավրոսի լեռնաշղթայի մաս է, որը ձգվում է Եփրատ գետի երկայնքով:

Կոմմագենի թագավորության այս կառույցները պատրաստվել են հսկայական ժայռաբեկորներից, որը ստացել է բուրգի տեսք: Այստեղ կառուցված են տաճարներ, կան առյուծի, արծվի, ինչպես նաև 5 աստվածքների հսկյայական արձաններ` 4 տղամարդու և մեկ կնոջ:

Կոմմագենը ստեղծվել է մեր թվարկությունից առաջ առաջին դարում Միհրդատ թագավորի կողմից, իր էությամբ եղել է հելլենիստական թագավորություն: Թագավորությունն իր զարգացման գագաթնակետին է հասել Անտիոք թագավորի որոք: Այդ ժամանակ էլ Անտիոքը հրամայել է Նեմրութի վրա կառուցել այս տաճարներն ու արձանները:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Նեմրութ լեռան դամբարանաբլուրը մեծ վեճի առարկա է դարձել Թուրքիայի Ադըյաման եւ Մալաթիա նահանգների միջեւ: Նեմրութ լեռը գտնվում է Ադըյաման նահանգի տարածքում, սակայն Մալաթիայի նահանգապետարանը պնդում է, որ լեռան վրա գտնվում են հուշարձաններ, որոնք մտնում են Մալաթիայի նահանգի մեջ:

Նեմրութ սարը ձեզ է սպասում


Պիտակներ: #Նեմրութ , #սար

Այս թեմայով լուրեր