Զբոսաշրջություն Թուրքիայում - 07
Փամուքքալե
Փամուքքալեն Թուրքիայի բնական գեղեցկությամբ հարուստ վայրերից մեկն է: Տարածքի հնադարյան քաղաքի Հիերապոլիսի հետ միասին 1988-ից ի վեր ՅՈՒՆԵՍԿՈ-յի աշխարհի ժառանգությունների ցանկում է գտնվում:
Այս բնության հրաշալիքը գտնվում է Թուրքիայի արևելքում գտնվող Դենիզլի մարզում։
Դրա մեջ մտնում են 17 արտեզյան ջրերի աղբյուրներ, որոնց ջերմաստիճանը 35°C-ից հասնում է մինչև 100°C, և տրավերտինից առաջացած տեռռասային ջրավազաններից։
Առաջացումը։ ջուրը, հոսելով սարի գագաթից, առաջացրել է կրաքարային պատերով այդ ավազանները։ Բայց հիմա տրավերտինային պատերի վրայով կոշիկներով քայլելն արգելվում է, քանի որ դրանք շատ փխրուն են։ Տեղամասը հսկվում է հատուկ մարդկանց կողմից։
Փամուքքալեն դեռ շատ հին ժամանակներում համարվել է կուրորտային վայր։ Այստեղ է նաև գտնվում հին հունա-հռոմեական Հիերապոլիս քաղաքը։ Այս երկու հրաշքներն 1988թ.-ից իրար հետ մտնում են ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։
Փամուքքալեն բաց է զբոսաշրջիների համար ամբողջ օրը։
Ինչպես նաեւ Դենիզլիի հանրահայտ գործվածքներ կարող եք գնել եւ տեղական կերակրերից պիդե եւ քյաբաբ համտեսել: Անման բնությամբ Փամուքքալե եւ Հիերապոլիս քաղաքն գրավիչ է իր առողջարար ջրերով: